Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Հովիկ Աբրահամյանի «տղայական մոտեցումը»

Հովիկ Աբրահամյանի «տղայական մոտեցումը»
11.06.2014 | 17:01

«Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե չեմ ուզում իմ նախորդին գնահատական տալ, սա տղայական մոտեցում է։ Բա չմանրամասնե՞նք, թե ինչու ձախողվեց, չփորձե՞նք շտկել»,-այսօր 2013-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ կառավարությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, սակայն չպայքարեց, որովհետև ձեռնտու չէր, պետք է պայքարեր ստվերի դեմ, դա էլ չարեցին, որովհետև ստվերը գտնվում է իշխանության «կաստյակի» շրջանակում:

«Նոր կառավարությունը վստահություն չի ներշնչում, վստահ եմ, որ շատերը պրոֆեսիոնալ են, բայց համակարգը հակահամակարգ է պետություն ստեղծելու համար… ընդամենը տղամարդկություն ունեցեք, ասեք սրա համար ենք պահում համակարգը, որ վերարտադրվենք»,- ընդգծեց պատգամավորը։
Հակոբյանը, անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետերին, ասաց. «Իսկապես ռեալ պահանջներ են, և կարող ենք քայլեր անել, որը հույս կտա, որ ինչ-որ բան արվում է։ Դուրս եկեք ինքնասիրահարված վիճակից, ոչ այդքան սիրուն եք, ոչ էլ այդքան խելացի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ